Այսօր: Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.06.25 Հանդիպում-քննարկումները կիրականացվեն ս․թ․ հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ից սկսած
Հարգելի՛ քաղաքացիներ,տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում ներդրվելիք բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի (ամֆիթատրոն) համանախագծման գործընթացը վերջնականացնելու նպատակով կկազմակերպվեն ընտրված ծառայության վավերացմանն ուղղված հանդիպում-քննարկումներ:Այն նպատակաուղղված է լինելու հանրային տարածքի առաջարկվող նախագծի հանրայնացմանը։ Հանդիպում-քննարկումները կիրականացվեն ս․թ․ հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ից սկսած:Նույն օրվա ընթացքում կկազմակերպվեն առանձին հանդիպում- քննարկումներ հետևյալ խմբերի հետ՝Խումբ 1. խոցելի խմբերի ներկայացուցիչներ, փախստականներ, այդ թվում՝ այն բնակավայրերից, որոնք կարող են հանդիսանալ ծառայության շահառուներ - ժամը 15։00-ին,Խումբ ... Մանրամասն
16.06.25 Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը
Ծրագիրը կիրականացվի Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում: Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։Նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ։Ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։Ցանկացողները մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ... Մանրամասն
13.06.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։Համայնքապետը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Չեխիայի միջև զարգացող հարաբերությունները:Պետր Պիրունչիկն իր խոսքում նշեց,որ հիացած է Իջևանի բնությամբ և քաղաքի ծառուղիներով: Դեսպանը նաև երախտիքի խոսք հղեց ջերմ ընդունելության համար:Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ստեղծել համագործակցության նոր հարթակներ` երկու երկրների միջև:Դեսպանը համայնքապետի ուղեկցությամբ շրջել է Իջևան քաղաքի զբոսայգում: Պատվիրակության անդամները նաև այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր,ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանների հիշատակին տեղադրված ... Մանրամասն
12.06.25 Արթուր Ճաղարյանը հավաստագրեր և խրախուսական նվերներ է հանձնել «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի մասնակիցներին և հաղթողներին
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հավաստագրեր և խրախուսական նվերներ է հանձնել ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա
(EU Sustainable Energy Week) շրջանակներում Հայաստանի համայնքների
միության ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրով հայտարարված
«Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի
մասնակիցներին և հաղթողներին։Մրցույթին մասնակցել են «Իջևանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ֊ի,«Ազատամուտի արվեստի դպրոց» ՀՈԱԿ֊ի,«Այգեհովիտի մշակույթի տուն» ՀՈԱԿ֊ի,«Գանձաքարի մշակույթի տուն» ՀՈԱԿ֊ի և «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները։
09.06.25 Կիրանցում անցկացվեց «Աբգար Նազարյանի Գավաթ» դպրոցական մրցաշարը։
Կիրանց բնակավայրում տեղի ունեցավ «Աբգար Նազարյանի Գավաթ» դպրոցական մարզական մրցաշարը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հիշատակին։Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գեղամ Նազարյանը և Ալեքսեյ Սանդիկովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր, ինչպես նաև տեղի բնակիչներ։Միջոցառումը մեկնարկեց Աբգար Նազարյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և նրա հիշատակը հարգելու արարողությամբ։Ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ կարևորելով հայրենիքի պաշտպանության ... Մանրամասն
06.06.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է Վալանս քաղաքի հետ համագործակցության շրջանակներում Ֆրանսիա մեկնած հերթական խմբին:
Այցը կազմակերպվել է կրթամշակութային ոլորտում փորձի փոխանակման նպատակով։Խմբում ընդգրկվել են ԵՊՀ ԻՄ ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնի ուսանողներ և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սաներ:Վալանսի համայնքապետարանում Իջևանից մեկնած պատվիրակությանը ողջունել է քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։Մասնակիցներն այցելել են Սենտ Վիկտոր և Մաեստրիս կրթական հաստատություններ, ծանոթացել են ֆրանսիական կրթական համակարգին։Երաժշտական դպրոցի սաներն այցելել են Բուղ դե Վալանսի երաժշտական դպրոց։Պատվիրակությունը մասնակցել է քույր քաղաքներին նվիրված տոնին, որտեղ ներկայացվել է Իջևան համայնքը և հայկական մշակույթը։
06.06.25 Նոր խաղահրապարակ` Դիտավան բնակավայրում

«Focus on Children Now» բարեգործական կազմակերպության և Իջևանի համայնքապետարանի ջանքերով Դիտավան բնակավայրում կառուցվել է խաղահրապարակ՝ հագեցած անհրաժեշտ խաղասարքերով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 1.348.000 դրամ, որի 25%-ը տրամադրել է համայնքը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner