Գետահովիտ ռեզորթը գտնվում է ժայռերի միջով հոսող Սառնաջուր գետի ափին: Ռեզորթը առաջարկում է լավագույն պայմանները՝ գործնական, ընտանեկան, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի ու հետաքրքիր անցկացնելու համար։
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Գետահովիտ բնակավայր
Հեռ.+374 98 515199
Ապագա ռեզորթը մի ամբողջ հանգստի համալիր է, որտեղ յուրաքանչյուր հյուր կգտնի հետաքրքիր և արդյունավետ զբաղմունք, ինչպես նաև կկարողանա հանգստանալ և վայելել սարերի կախարդական տեսարանները: Ապագա ռեզորթում յուրաքանչյուրն իր ցանկությամբ ինչ-որ բան կգտնի․ լեռների հետազոտություն, այցելություն էքստրեմալ այգի, ձիավարություն և շատ ավելին:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Ենոքավան բնակավայր
Հեռ. +374 60 650 651
Լաստիվեր ռեզորթը ճիշտ ընտրություն է այցելուների համար, ովքեր փնտրում են գեղեցիկի, խաղաղության և հանգստության համադրություն, ինչպես նաև հարմար դիրք, որտեղից կարող են բացահայտել հրաշալի տեսարանը: Այն հարմարավետ հյուրանոց է, որը գտնվում է լեռների վրա, հենց ձորի խորքում։ Ձորի կողքին կարող եք գտնել մշտական լողավազան, որտեղից տեսարան է բացվում դեպի լեռներ և բլուրներ:
Հեռ.+374 33 292 999
Դան ռեզորթը իդեալական վայր է ընտանեկան հանգստի, team building-ների, կոնֆերանսների, ծննդյան և ընտանեկան միջոցառումներ նշելու համար։ Սենյակները կահավորված են հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, որպեսզի ոչինչ չխանգարի Ձեզ վայելել երկար սպասված հանգիստը։
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան 7\3
Հեռ.+374 91 222296
«Կամարն» ընտանեկան հյուրանոց է՝ բաղկացած 26 սենյակներից՝ իր հյուրերին առաջարկելով ժամանակակից հարմարություններ:Կամարի գողտրիկ միջավայրը, բարձրակարգ սպասարկումը, անհատական մոտեցումը կապահովեն ձեր հարմարավետությունն ու անդորրը, թույլ կտան առանձնանալ ու կտրվել աղմուկից:
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Նալբանդյան 11|12
Հեռ.+374 93 002400
Filin resort-ում տիրում են ջերմ մթնոլորտն ու հավերժական ընտանեկան արժեքները: Գտնվելու վայրը, հիասքանչ տեսարանները, մաքուր օդը, հարմարավետ սենյակները և համեղ խոհանոցը կապահովեն իսկական հանգիստ բոլոր հյուրերի համար:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան Երևանյան 217/5
Հեռ.+374 93 070606
«Մենուա Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: Այն տեղակայված է Իջևան քաղաքի ծայրամասում, քաղաքային թոհուբոհից ու աղմուկից հեռու:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Գանձաքար 6
Հեռ. +374 94 253025
Մայիսյան Կամուրջ հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան և Իջևան-Բերդ ավտոմայրուղիների խաչմերուկում, Իջևան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Աղստև գետի անմիջական հարևանությամբ:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Աչաջուր բնակավայր «Կրիվոյ» կամրջի հարևանությամբ
Հեռ.+374 94 468357
Քարվանսարա ռեզորթ հյուրանոցը տեղակայված է Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Այն հարմար է ցանկացած նախասիրությունների տեր մարդու համար: Հյուրանոցի տարածքում առկա են ռեստորան, բար, այգի և անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրերը կարող են նաև բիլիարդ խաղալ: Հյուրանոցի սենյակները կահավորված են և հարմարավետ. գրասեղան, հարթ էկրանով հեռուստացույց, առանձին սանհանգույց: Բոլոր սենյակներում տեղադրված է սառնարան: Հյուրանոցում մատուցվում է ամերիկյան նախաճաշ՝ ըստ ճաշացանկի:
Հասցե՝ ք. Իջևան Արցախյան 114
Հեռ: +374 94 479787
Ալանդ ռեզորթը գտնվում է չնաշխարհիկ Տավուշի խենթացնող բնության գրկում՝ Ենոքավան համայնքում: Այս տարածաշրջանը միշտ ձգել և գրավել է թե° հայաստանաբնակներին, թե° զբոսաշրջիկներին: Ալանդում դու քեզ զգում ես ինչպես բնության մի մասնիկ՝ սարերի մեջ կորած ու կտրված քաղաքի աղմուկից:Ռեզորթն առաջարկում է հարմարավետ փայտե տնակներ և քոթեջներ, որտեղ կարելի է կտրվել առօրյա հոգսերից և խնդիրներից: Անձնակազմը՝ ակտիվ հանգստի սիրահարների համար, կազմակերպում է նաև քայլարշավներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն, վարպետության դաս:
Հեռ. +374 77 820080
Lost in Sky Boutique Hotel-ը գտնվում է բառացիորեն ժայռի եզրին, ինչն անմոռանալի է դարձնում այս վայրում անցկացրած յուրաքանչյուր րոպե: Նմանատիպ այլ հյուրանոցներից Lost in Sky-ը տարբերվում է ձեռքի տեսք ունեցող անսովոր դիտահարթակով և ժայռի վրա կախված երկար, էքստրեմալ ճոճանակով, որտեղ անմոռանալի լուսանկարներ են ստացվում: Դուք կարող եք վարձակալել հինգ տնակներից մեկը՝ կախված հյուրերի քանակից (առավելագույնը՝ վեց անձ մեկ տնակում):
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Ենոքավան փ. 2 տուն 19/1
Հեռ.+374 93 996973
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Ենոքավան
Հեռ.+374 93 423394
Իջևանատուն հյուրանոցը առաջարկում է վայելել հանգիստը հեքիաթային բնության գրկում` հիանալով հիասքանչ բնապատկերներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է Իջևան քաղաքի մուտքի մոտ:
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան փող., 222 շենք
Հեռ. +3749440749
Facebook
Location on Google Maps
YouTube