Կարպետ ռեստորանը ներկայանում է հետաքրքիր և հարուստ ճաշացանկով։ Ռեստորանը չունի կոնկրետ երկրի խոհանոցի ուղղվածություն, բոլոր խոհանոցներից մեկտեղված են ամենահամեղն ու յուրահատուկը։
Հասցե՝ Իջևան Երևանյան փող., 141/1 շենք
Հեռ: +374 60 650 651
Քաղաքական սրճարանը առանձնանում է հենց իր քաղաքական բնույթով, բայց ոչ քաղաքական ուղղվածությամբ։ Սրճարանում կազմակերպվող քննարկումներնը սրճարանը դարձնում են յուրօրինակ և երիտասարդների համար սիրելի վայր։ Այստեղ կարելի է համտեսել հայկական և եվրոպական խոհանոցների ուտեստների լայն տեսականի՝ հաճելի ժամանակ անցկացնելով բացօթյա կամ փակ տարածքներում:
Հասցե՝ ք. Իջևան Երևանյան 5
Հեռ: +374 98 188299
Կասկադը համեղ ու յուրահատուկ խոհանոցով բացօթյա սրճարան է, որտեղ կարելի է համտեսել «Կասկադ»-ի շեֆերի կողմից պատրաստվող համեղ ուտեստները՝ տարատեսակ պիցցաներն ու պաստաները։ Սրճարանային հատվածում գործում է հարուստ բար՝ հատուկ կոկտեյլներով։ Սրճարանում կարող եք պատվիրել հատուկ բաղադրատոմսերով պատրաստված թխվածքների մեծ տեսականի: Եվրոպական խոհանոցը գերակշռող դիրքում է:
Հասցե՝ Իջևան Ազատամարտիկների 33
Հեռ: +374 94 002575
1980-ականների Տավուշի գինեգործների հավաքատեղի Այգեպանի տնակը տարիների ընդմիջումից հետո 2020-ին վերաբացել է դռները խաղողագործների, գինեգործների ու ընդհանրապես՝ գինի սիրող յուրաքանչյուր մարդու համար: Այստեղ հյուրերին սպասում են տեղում պատրաստված գինիները՝ Շամշադինի համերի ուղեկցությամբ:
Հասցե՝ Իջևան Աչաջուր բնակավայր
Հեռ: +374 94 116570
Հասցե՝ ք. Իջևան Արցախյան 114
Հեռ: +374 94 479787
Կենուտ ռեստորանում կարող եք համտեսել հայկական և եվրոպական խոհանոցների ամենահամեղ և նրբահամ ուտեստները:
Հասցե՝ Իջևան M4 մայրուղի, Գանձաքար 46/1
Հեռ: +374 98610000
«Կենաց Հաց» ուսումնական և ռեսուրսային կենտրոնը ստեղծվել է ամբողջահատիկով նոր բաղադրատոմսեր ստեղծելու հնարավորությունները պահպանելու և սովորեցնելու նպատակով:
Հասցե՝ Իջևան Վասիլյան 43
Հեռ: +374 000224
Նովել արվեստանոց-թեյարան սրճարանի անունը նովել գրական ժանրից է, քանի որ այն ունի գործողությունների սրընթաց զարգացում, փոփոխություններ, անակնկալներ: Նովել արվեստանոց-թեյարանում Փորձում են համատեղել աշխարհի գույները մեկ խոհանոցում, պատրաստում են եվրոպական եւ տեղական ուտեստներ։
Հասցե՝ ք. Իջևան Երևանայն 6/6
Հեռ: +374 98 304500
Բալկոն Սրճարան-Ռեստորանում կարող եք պատվիրել հատուկ բաղադրատոմսերով պատրաստված թխվածքների ու ըմպելիքների մեծ տեսականի: Եվրոպական խոհանոցը գերակշռող դիրքում է: Կարող եք համտեսել սենդվիչներ, ծովամթերքով պատրաստված ուտեստներ ու աղցաններ: Բալկոնի յուրօրինակ ոճով կահավորված ինտերիերն ու հարմարավետ բազմոցներն ապահովում են հաճախորդների լիարժեք հանգիստը:
Հասցե՝ ք. Իջևան Անկախության 1/45
Հեռ: +374 94001418
Հասցե՝ ք. Իջևան Մելիքբեկյան 5/1
Հեռ: +374 77 384838
Ապագա ռեզորթի խոհանոցը եվրոպական և ժողովրդական արևելյան ուտեստների խառնուրդ է: Ռեստորանի հյուրերը հատկապես գնահատում են խորոված ուտեստներն ու տնական պանիրները։ Apaga-ի ռեստորանը առավոտյան նախաճաշը բոլոր հյուրերին մատուցում է «շվեդական սեղան»-ի տեսքով, իսկ մնացած ընթացքում աշխատում է ըստ ճաշացանկի։
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Ենոքավան բնակավայր
Հեռ. +374 60 650 651
Facebook
Location on Google Maps
YouTube