«Իջևան» պատմաերկրագիտական թանգարանը ստեղծվել է 1985 թ.-ին։ Այն գտնվում է քաղաքի հարավային մուտքի մոտ, Իջևան_Երևան մայրուղու հարևանությամբ։ Թանգարանի հիմնադրման գաղափարի հեղինակը Իջևանի գործադիր կոմիտեի նախագահ Իսկանդար Էլլարյանն էր։
Պատմաերկրագիտական թանգարանն այնպես են կառուցել, որ նմանվի Հայաստանի առաջին հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի աշխատավայրին, որտեղ նա աշխատել է 3 ամիս։ Թանգարանում կան իրեր, որոնք պատկանում են մ.թ.ա 3-2-րդ հազարամյակին, ինչպես նաև ուրարտական շրջանից, երրորդ հազարամյակից մեզ են հասել սակր։ Պատմաերկրագիտական թանգարանի այցելուները այստեղ կարող են գտնել Սարգիս Կասյանի աշխատանքային մի շարք իրեր, ինչպես օրինակ՝ հեռախոսը Մորզեի այբուբենով, որով Սարգիս Կասյանը 1920 թ. նոյեմբերի 30-ին հեղկոմի անունից, Հայաստանի Սովետականացման մասին հեռագրում է Վլադիմիր Լենինին։ Այստեղ կարելի է գտնել 1918 թ. արտադրության դազգահ, որն օգտագործել են Քարվանսարայի և Շամշադինի պարտիզանները, ռադիոընդունիչ, որը Իոսիֆ Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին։ Ռուս տանկիստն ապրել է Թիֆլիսում և Կալինինգրադ տեղափոխվելիս նվիրել այն իր հայ հարևանին։ Այնուհետև այս հայը վերահաստատվելով Իջևանում` ռադիոընդունիչը հանձնել է թանգարանին։ Բակում տեղ գտած թնդանոթներից մեկը պատրաստվել է 1906 թվականին Պետերբուրգում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված 1927 թվականին Եկատերինբուրգում, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։
Սահմանմերձ Բերքաբեր բնակավայրի Նորայր Արզումանյանի անվան թանգարանը ստեղծվել է 1960 -ական թվականներին: Թանգարանում առկա է շուրջ 5000 ցուցանմուշ:
Իջևանի ՛՛Վերնատուն՛՛ պատկերասրահը կազմավորվել է 1980-ական թվականների վերջին արվեստաբան Սարո Սարուխանյանի նախաձեռնությամբ: 1999թ. Իջևանի շրջկոմի 1-ին քարտուղար Ջեմմա Անանյանի հովանավորությամբ կառուցվել է այժմյան շենքը, նախկին ամառային կինոթատրոնի տեղում, որտեղ կազմակերպվում էին ցուցահանդեսներ: 2002 թ. Սամվել Մելքումյանի աշխատանքի շնորհիվ 1-ին հարկում կազմակերպվել են գեղանկարչական ցուցահանդեսներ, իսկ 2-րդ հարկում ցուցադրվել են Սարո Սարուխանյանի բերած և պատկերասրահի ֆոնդին հանձնված հայ նկարիչների մշտական ցուցահանդեսները: Պատկերասրահում առկա է 200 նկար:
Հասցե՝ Տավուշի մարզ, Իջևան Անկախության փ. 1/46
Facebook
Location on Google Maps
YouTube