13.05.25
Հանդիպում երիտասարդական խորհրդի անդամների հետ
|
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է համայնքապետին կից Երիտասարդական խորհուրդ ստեղծելու նախաձեռնության անդամներին։Արթուր Ճաղարյանը շեշտեց, որ համայնքապետարանի աշխատակազմը և ինքն անձամբ մշտապես պատրաստ են սատարել համայնքային կյանքն աշխուժացնելուն և զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնության։Քննարկվեցին երիտասարդությանը հուզող և խորհրդի ձևավորմանը վերաբերող հարցեր։
|
|
12.05.25
Իջևանի մարզադպրոցում տեղի է ունեցել սամբո֊ըմբշամարտի հուշամրցաշար
|
Իջևանի մարզադպրոցում տեղի ունեցավ սամբո֊ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված կյանքից անժամանակ հեռացած իջևանցի սամբիստների հիշատակին։Հուշամրցաշարը կազմակերպվել էր Իջևանի համայնքապետարանի, Տավուշի մարզպետի աշխատակազմի և մի խումբ անհատների ջանքերով։Մրցապայքարին մասնակցեցին ավելի քան 250 պատանի մարզիկներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։Որպես խրախուսանք, դրամական պարգևի արժանացան առավել աչքի ընկած մարզիկները։
|
|
09.05.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Հաղթանակի օրվա կապակցությամբ
|
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Հայրենական մեծ պատերազմը ծանրագույն փորձությունն էր ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի համար:Արդեն 80 տարի է անցել,ինչ խորհրդահայության 650.000 –ոց բանակը գիտակցաբար մասնակցեց պատերազմին` իր ներդրումն ունենալով նացիզմի ջախջախման գործում:Այս պանծալի հաղթանակը յուրաքանչյուր տարի մենք տոնում էինք մեր համայնքի վետերանների հետ: Ցավոք նրանց շարքերը տարեցտարի նոսրացան, իսկ այս տարի` Հաղթանակի օրը տոնում ենք առանց նրանց:Մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր հերոս վետերանների սխրանքի առջև: Մենք երախտապարտ ենք ձեզ, և կանենք ամեն ինչ, կյանքի գնով ձեռք բերած խաղաղությունը պահպանելու համար:Եվս ...
Մանրամասն |
|
02.05.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է գերմանական «Tierschutz.Entwicklungshilfe.e.v.» հիմնադրամի ներկայացուցիչներին և կամավորներին
|
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հանդիպել է գերմանական «Tierschutz.Entwicklungshilfe.e.v.» հիմնադրամի ներկայացուցիչներին և կամավորներին։ Վերջիններս ակցիա են իրականացրել Իջևան համայնքում` կատարելով ընտանի կենդանիների անվճար ստերջացման ծրագիր։ ՌԴ֊ից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հայաստանից կամավորներով և բժիշկներով համալրված թիմը 5 օրում Իջևանում կաստրացիայի է ենթարկել 120 կենդանու, որոնցից շուրջ 80֊ը` անտուն։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կատարած արդյունավետ աշխատանքի համար` շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնելով նրանց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս համագործակցել նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնելու ուղղությամբ։
|
|
01.05.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ
|
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Մայիսի մեկն ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն։ Լինի բանվոր,հացթուխ, թե պետական պաշտոնյա` այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են մեր երկրի առաջընթացին: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, կրթական,սոցիալական, առողջապահական ոլորտի աշխատողներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` աշխատասեր և աշխատավոր յուրաքանչյուր մարդու: Իհարկե մեծ գնահատանքի է արժանի ցանկացած աշխատանք, իսկ մեզ` հայերիս համար դարեր շարունակ աշխատանքը եղել է կենսակերպ: Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների ...
Մանրամասն |
|
26.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Քաղաքացու օրվա կապակցությամբ
|
ՀՀ սիրելի քաղաքացիներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Պետության հիմքը դուք եք, սիրելի հայրենակիցներ: Այսօր մենք միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու բարդ ճանապարհով: Այդ ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը:Հայկական տոնացույցում վերջին տարիներին ամրագրված այս տոնը կարևոր խորհուրդ ունի: Մենք պետք է միասնականությամբ և միմյանց աջակցությամբ հասնենք մեր նպատակների իրականացմանը:Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, որպեսզի նույն միասնականությամբ շարունակենք զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:Այս օրը նաև հրաշալի առիթ է կարևորելու քաղաքացու իրավունքներն ու պետության` քաղաքացու հանդեպ ունեցած պարտավորությունները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ...
Մանրամասն |
|
24.04.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա
կապակցությամբ
|
Սիրելի հայրենակիցներ, արդեն 110 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին: Այդ ծրագրված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր, որի յուրաքանչյուր դրվագը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։ Այդուհանդերձ՝ տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը, ինչը խոսում է սերունդների առջև մարդկության պատասխանատվության մասին:Մենք դեռևս լիահույս ենք, որ կվերականգնվի պատմական արդարությունը:Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը` ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |