🌿 Բարի գալուստ Իջևան համայնքի զբոսաշրջային գանձարան
Իջևանը և նրան միավորված բնակավայրերը հարուստ են բնության հրաշալիքներով, պատմամշակութային հուշարձաններով ու ժամանակակից զբոսաշրջային կետերով։ Այստեղ այցելուներին սպասում են ավելի քան 80 հետաքրքիր օբյեկտներ՝ սկսած անտառապատ լեռներից ու սառնորակ աղբյուրներից մինչև հինավուրց վանքեր, քարանձավներ, կամուրջներ ու գեղատեսիլ զբոսաշրջային ուղիներ։
Մեր կայքում կարող եք գտնել յուրաքանչյուր օբյեկտի մասին համառոտ նկարագրություն, լուսանկարներ և օգտակար տեղեկություն՝ օգնելով ձեզ կազմել ձեր յուրահատուկ ճանապարհորդական երթուղին։
📌 Բացահայտեք Իջևանի գեղեցկությունը, պլանավորեք ձեր այցելությունը և ծանոթացեք համայնքի բազմազան մշակույթին ու բնությանը։
ՀՀ հյուսիս-արևելքում է գտնվում Ուրարտական հզոր թագավորության (մ․թ․ա․ IX-VI դդ․) երբեմնի Ուտիք նահանգը, որ իր մեջ ներառել է նաև ներկայիս Տավուշի մարզի ամբողջ տարածքը: Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում (մ․թ․ա II- մ․թ․ I դդ․) Տիգրան Բ-ի թագավորության մաս կազմող Ուտիք նահանգի արևելյան մասը կոչվել է Տուսքուստակ՝ այսինքն՝ Տուսի գավառ: Տավուշ տեղանվան հիմքում հենց Տուս անվանում է, համոզված էին 5-րդ և 10-րդ դարերի պատմիչներ Մովսես Խորենացին և Հովհաննես Դրասխանակերտցին: Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է:
Մ4 մայրուղին Երևանի մատույցներից մեզ հասցնում է այստեղ՝ մայրաքաղաքից 142 կմ դեպի հյուսիս-արևելք՝ որտեղ ժամանակին խաչվել են տարանցիկ ճանապարհներով երթևեկող վաճառականական քարավանները Ասորիքից, Դվինից, Պարտավից, Հյուսիսային Կովկասից և այլ վայրերից և իջևանել են այստեղ, հանգստացել, առևտուր արել և շարունակել իրենց ճանապարհը: Բազմաթիվ իջևանատների շնորհիվ քաղաքը հետո կոչվեց Իջևան: Անտառների մեջ կորած Հայաստանի այս հատվածը իր չնաշխարհիկ բնությամբ, մեղմ կլիմայով տարեկան մոտ 1900-2000 ժամ արևափայլք ունի և մինչև 65 անարև օր: Գետերը պատկանում են Կուռ գետի ավազանին:
Աղստև գետի հովիտը, հանքային ջրերի առկայությունը, մաքուր, օդը, գեղեցիկ բնապատկերները, անձեռակերտ և ձեռակերտ հինավուրց մշակութային հազարավոր հուշարձաններ այստեղ են՝ քարայրներ, ջրվեժներ, բերդեր, կամուրջներ, վանական համալիրներ, խաչքարեր, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Այստեղ՝ Իջևանի սրտում է նաև Քանդակի պուրակը՝ քանդակի ժամանակակից անվանի վարպետների աշխատանքներով:
Բանահյուսական հարուստ նյութեր՝ հեքիաթներ, զրույցներ, անեկդոտներ, և այլն, անուշ բարբառ,ազգագրական յուրահատուկ ժառանգություն, արհեստների՝ հատկապես գորգագործության հին ավանդույթներ և, վերջապես, գինեգործության պատմական փորձ և հյուրասեր մարդիկ: Այս ամենն այստեղ է՝ պատմական Ուտիք նահանգի Կայեն և Կանգարք գավառներում:
Վարդան Մամիկոնյանի կաղնի
Ակնաղբյուր գյուղի մի քանի բնակիչներ նկարվել են այն կաղնու մոտ, որն, ըստ ավանդույթի, Վարդան Մամիկոնյանը տնկել էր Ավարայրի ճակատամարտի նախօրեին: Ժողովրդին ավանդվել է, որ կաղնին տնկել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը 450 թվականին՝ Ավարայրի ճակատամարտից մեկ տարի առաջ․․․
Կարդալ ավելին
Վարդան Զորավար եկեղեցի 2007թ.
Ակնաղբյուր գյուղում 2007թ. Վարդան Մամիկոնյանի տնկած ծառից քիչ հեռու կառուցվեց Վարդան Զորավար եկեղեցին:
Սրանոցի կամուրջ և Առաքելոց եկեղեցի 12-13րդ դդ.
Սրանոցի քարե կամուրջը գտնվում է Կիրանց-ջուր գետակի հովտում,միմյանց է կապում նախկինում Կունե կոչվող բնակավայրի երկու թաղամասերը: Կամուրջը լայնաթռիչք է, միակամար:Կամրջի աջակողմյան հատվածում մինչ օրս պահպանվել են բնակավայրի ավերակները։ Քարավանատան և մաքսատան շենքերը վկայում են, որ անցյալում սա եղել Է բանուկ ճանապարհների հանգույցի վրա հիմնադրված գյուղաքաղաք: Մոտակայքում է գնտվում նաև Առաքելոց եկեղեցին՝ բազմաթիվ հոգևոր և աշխարհիկ կառույցներով:Այն ծաղկման է հասել XIII դարի վերջին: Առաքելոց վանքից 2 կմ արևելք, Կիրանց գետակի երկու ափերին հիմնադրված Հին Կունեն գյուղատեղի ավերակները, եկեղեցիները և ընդարձակ գերեզմանոցը՝ XIV–—XVII դդ, տապանաքարերով ու խաչքարերով, բաղնիքի և բազմաթիվ բնակելի տների հետքերով ևս վկայում են այդ մասին:
Առաքելոց վանքը 13-րդ դ.
Առաքելոց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Կիրանց գետի ձախ ափին: Վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և տնտեսական նշանակություն ունեցող շինություններից, որոնց մեծ մասը գտնվում է կիսաքանդ վիճակում: Համալիրը շրջապատված է հաստ պարիսպով, իսկ համալիրից 80 մ ներքև գտնվում է քարվանսարա։
Դեղձուտի վանք X-XVII դդ
Դեղձուտի վանքը հինավուրց Հայաստանի Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից էր։ Ունի ճոխ հարդարանք և հարուստ զարդաքանդակներ : Գլխավոր եկեղեցու բարավորի վրա փորագրված է խաչ, որը զարդարված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով։ Վանքի հիմնադիրը Առաքել վարդապետն է, որի օրոք վանքը գրչության կենտրոն էր: Դեղձուտի վանքը իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան ամիրսպասալար Սադունի օրոք՝ Առաքել վարդապետի ժամանակ։
Մահկանաբերդ
Աճարկուտ գյուղից 10 կմ հարավ-արևմուտք է Դեղձուտի վանքի դիմաց է գտնվում Մահկանաբերդը։ Կառուցման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ 12-13դդ. այն պատկանել է Արծրունիներին, որոնք իրենց գավառի և բերդի անունով կոչվում էին Մահկանաբերդի Արծրունիներ։ Մահկանաբերդը եղել է նաև դիտակետ, որտեղից կարելի էր հսկել Մթնասարի լեռնաշղթայի լեռնալանջերի և Սամսոնի ձորի յուրաքանչյուր շարժում։ Ըստ էության անհնար է եղել գրավել այս բերդը իր անառիկ տեղանքի՝ զառիթափության շնորհիվ:
Սրվեղի վանք
Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կիլոմետր հարավ արեվմուտք՝ սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգեվոր ու մշակութային կենտրոններից է: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի եվ տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը․․․
Մակարավանք
Աղստևի հովտին շռայլ բնապատկերներ կան․ այդ բնապատկերների մեջ իր նշանակությամբ, զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և հոգևոր ներդաշնակությամբ առանձնանում է տարածաշրջանի չքնաղ կոթողներից մեկը` ձեռակերտ պատկեր Մակարավանքը․․․
Սուրբ Աստվածածին եկեղեցի 12 դ.
Մակարավանքի վանահայր Հովհաննես Ա-ը 1198թ. կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Ջրանցույց (Ակվեդուկ)
Ջրանցույցը կառուցվել է Աչաջուր-Իջևան խճուղու վրա, Աչաջուր գյուղից 2 կմ հարավ-արևելք 1930թ. :
Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Բերքաբեր գյուղի կենտրոնական մասում։ Սուրբ Գևորգ եկեղեցին 15 մետր երկարություն, 11 մետր լայնություն և 14 մետր բարձրություն ունեցող եռանավ գմբեթավոր բազիլիկ կառույց է՝ կառուցված տեղական քարից և մոնոլիտ երկաթբետոնից․․․
Սուրբ Կիրակի մատուռ
Հայաստանի Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող Սուրբ Կիրակի մատուռը պատմական հուշարձան է, որը կառուցվել է 1286 թվականին։ Այն իր մեջ պարունակում է հայկական ավանդական ճարտարապետական տարրեր և ծառայում է որպես կարևոր մշակութային և հոգևոր վայր։ Մատուռը կառուցված է տեղական քարից և շրջապատված է․․․
Բուդուրի եկեղեցի (կիսավեր) 12 դ.
Բուդուր սարի հյուսիսային լանջին, բացատում է գտնվում Բուդուրի փոքրիկ մատուռը: Այն կառուցված է անմշակ որձաքարով: Ներսում կան խաչքարերի բեկորներ:
Գմբեթ եկեղեցի 12-13 դդ.
Բուդուր սարի հարավային լանջին, Գմբեթ կոչվող անտառամասում է գտնվում 12-13-րդ դարերում կառուցված Գմբեթ անունով թաղակապ ծածկով փոքր եկեղեցին: Թաղը և խորանի ծածկը սրբատաշ են:Եկեղեցին արտաքուստ շարված է տարբեր մեծության հանքաքարերով և կրաշաղախով: Տարածքում բազմաթիվ գերեզմանաքարեր են :
Միջնաշենի եկեղեցի 12-13 դդ.
Թալա գետի ձախ ափին Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև է գտնվում 12-13-րդ դդ. Կառուցված Միջնաշենի թաղակապ ծածկով եկեղեցին :Նրա շրջակայքում բազմաթիվ տապանաքարերով ու խաչքարերով գերեզմանոցն Է: Քանդակազարդ խաչքարերից մեկը դրված է ժայռե պատվանդանին: Գյուղի արևելյան կողմում, ձորի բերանի, պահպանվել են փոքր եկեղեցու հիմնապատերը:
Թևրաքարի ամրոց մ.թ.ա. 7-5-դդ.
Վաղ բրոնզեդարյան Թևրաքար ամրոցը անառիկ ժայռաբլրի վրա է։ Վաղ բրոնզեդարյան շերտը կամ, կուր-արաքսյանը, թվագրվում է Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչեւ 3-րդ հազարամյակի վերջը, իսկ երկրորդ շերտը վաղ հայկական մշակութային շերտն է, որը թվագրվում է Ք.ա. 7-4-րդ դարեր:
Միջնաշենի կամ Գետահովտի ջրվեժ
Գետահովտի թաքնված ջրվեժը շատ գեղեցիկ է: Այն գտնվում է Սառնաջուր գետի ստորին հոսանքում :
Չեչաքար
Դիտավանի հետին մասում վեր է խոյանում մի ժայռ, որին բնակիչները «Քար» կամ Չեչաքար են անվանում, ինչը Դիտավանի խորհրդանիշն է։ Կա ավանդույթ, որ բնության որոշ երևույթներ կապված են «Քարի» հետ։
Սուրբ Հովհաննես մատուռ
19-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես մատուռը, որ պատկանել է Կազումյանների ազգատոհմին ավերվել է, մնացել է միայն մի քանի քար: 2008-ին հարևանությամբ կառուցվել է նորը՝ նույն տոհմի ժառանգների կողմից:
Քանդակի այգի
Իջևանի քաղաքային զբոսայգում Ժամանակակից քանդակի բացօթյա մշտական ցուցադրություն է: Աշխարհի տարբեր երկներից Իջևան եկած քանդակագործները Հայաստանցի արվեստագետների հետ միջազգային սիմպոզիումների ընթացքում: Կերտել են մի քանի տասնյակ քանդակներ և նվիրել քաղաքին:
Դանիելի խաչ եկեղեցի 12-14դդ.
«Դանիելի Խաչ» եկեղեցին գտնվում է Իջևանից 2 կմ հյուսիս-արևելք՝ անտառի մեջ: Ըստ պատմական տեղեկությունների, կառուցվել է 12-րդ դարում` Խաչի յալ գյուղատեղիում: Իջեւանի բնակիչներն այն կոչում են «Խաչ»: Խորհրդային տարիներին, երբ եկեղեցիներ չէին գործում, մատուռը իջևանցիների միակ հոգևոր օջախն էր: Վերանորոգվել է 1999 թ.:
Ներսես Շնորհալի եկեղեցի
Այս եկեղեցու շենքը կառուցվել է 50-ականների որպես անտառտնտեսության մշակույթի տուն: Հհետագայում ծառայել է որպես երաժշտական դպրոց, իսկ 80-ականների վերջին՝ Տավուշի մարզային գրադարան: Շենքը 1991 թ. տրամադրվել է եկեղեցուն։ 1997 թ. այն նորոգվել է , ավելացվել է գմբեթ ու խաչ, օծվել է 1998
Սրբոց նահատակաց բաց խորան
2015թ.Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնվեց « Սրբոց նահատակաց» բաց խորանը անմիջապես Ցեղասպանության զոհերի հիշատակի համար կառուցված հուշարձանի դիմաց:
Աղջկա բերդ
Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին է գտնվում «Աղջկա բերդ» ռազմական կառույցը: Այն բոլոր կողմերից շրջապատված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում` փոքրիկ պահակատուն։ Ամրոցի ներսում եղել ել են բնակարաններ ջրամբարներ և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։
Իջևանի դենդրոպարկ
Դենդրոպարկը հիմնադրվել է 1962թ. Աղստև գետի հին հունի տեղում, որը ծածկված է հողի շերտով։ Ավստրալիայից բացի բոլոր մայրցամաքներից այստեղ հավաքված է 650 ծառ ու թուփ Աշխարհում միակ արջատխլենու արահետը գտնվում է Իջևանի դեմնդրոպարկում: Կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի։
Մորո Ձորո Սուրբ Աստվածածին 5-րդ դ.
Անվանումը հավանաբար ստացել է տարածքում մորու ճոխ թփերի առկայության պատճառով: 5-րդ դարից կոպտատաշ բազալտով կառուված այս յուրատեսակ հուշարձանը գտնվում է Լուսահովիտ (նախկին Ծռվիզ) գյուղից հարավ-արևմուտք:
Սուրբ Գևորգ Եկեղեցի
Սուրբ Գևորգ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Գտնվում է գյուղի արևմտյան մասում, «Ագրիչայ» գետի աջ ափին, բարձրադիր վայրում։ Սուրբ Գևորգ եկեղեցին Հայաստանի հարուստ ճարտարապետական ժառանգության մի մասն է։ Այն հայտնի է իր հստակ ճարտարապետական ոճով, որն իր մեջ ներառում է ժամանակաշրջանի կառուցված հայկական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություններ։
Աղավնու քարայր
Բարձր ժայռերի վրա բացված բնական այրերը դարեր շարունակ ծառայել են որպես ապաստարաններ մերձակայքի բնակչության համար:Գիտնականների պնդմամբ դեռ 12-13դդ. այս անձավները օգտագործվել են հենց թշնամու հարձակումներից պաշտպանվելու նպատակներով: Լուսաձորի Աղավնու քարայրը, որը տեղացիները կոչել են «Եղունիկի էր»՝ աղավնու այր, քանի որ վայրի աղավնիների «հավաքատեղին» է եղել, հատկապես որպես պաշտպանական «գիծ» ծառայել է լեզգիների հարձակումների ժամանակ 18-րդ դարում: Աղավնու այրը դրսից գրեթե անտեսանելի էր թշնամու համար, դրա մուտքը բնակիչները քողարկել են ժայռի գույնի քարով:
Խաշթառակ։ Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի
Մայիսի 9-ին Իջևանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում օծվեց «Սուրբ Դավիթ մարգարե» եկեղեցին: Տուֆակերտ եկեղեցին կառուցվել է Վորոնեժի համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր- պրոֆեսոր, ծագումով խաշթառակցի Արտակ Քամալյանի միջոցներով:
Գետահովիտ։ Սուրբ Մաթեոս եկեղեցի
Սուրբ Մաթեոս եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում։ Եկեղեցին կառուցվել է 2018 թվականին։ Մինչ եկեղեցու կառուցումը Գետահովիտում չի եղել գործող եկեղեցի, պահպանվել էր միայն Միջնաշեն կոչվող կիսավեր հինավուրց տաճարը, որը բնակավայրից բավականին հեռու է գտնվում:
Իջևան։ Սուրբ Հովհաննես մատուռ
Մատուռը օծվել է 2008 թվականի սեպտեմբերի 7-ին։ Այն գտնվում է դեռևս 19-րդ դարում Կազումյանների ազգատոհմի կողմից կառուցված հին մատուռի կողքին։ Տարիների ընթացքում մատուռը ավերվել էր և նրանից մնացել էր միայն մի քանի քար։
Լուսահովիտ։ Մորո-Ձորո վանք
Մորո Ձորո վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի (նախկին Ծռվիզ գ.) հարավ-արևմտյան ձորակի աջ ափին: Հայտնի է նաև Ծռվիզի վանք անվանմամբ։ Վանքի Ս. Աստվածածին քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է V դ., կոպտատաշ բազալտ քարով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները):
Ներքին Ծաղկավան
Ծաղկավանը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է մոտավորապես 13-րդ դարի կեսերին: Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մետր դեպի հարավ։ Գյուղը եղել մելիքանիստ, որի համար մինչև 1940-ական թթ. կոչվել է Մելիքգյուղ
Ազատամուտ
Ազատամուտը Տավուշի մարզի գյուղ է, որը գտնվում է Աղստև գետի աջ ափին, Իջևանից 16 կմ դեպի հյուսիս։ Նախկինում այն ուներ քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Ազատամուտի մոտով անցնում է սահմանը Ադրբեջանի հետ։ Մոտակայքում են Դիտավան, Աչաջուր և Սևքար գյուղերը։ Գյուղում կա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, թութունի արտադրամաս։
Կիրանց։ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Տավուշի մարզի Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Դեռեւս չորրորդ դարից հիշատակվող Տավուշի մարզի Կիրանց (Կունեն) գյուղի Սուրբ Երրորդություն բազիլիկ տիպի եկեղեցին կառուցվել է 1888 թվականին։
Վազաշեն։ 2000-ամյակին նվիրված հուշարձան
Վազաշենը որպես բնակավայր հիշվում է վաղ ժամանակներից և հանդիսանում է Տավուշի մարզի ամենահին բնակավայրերից մեկը։ Հնում այն կոչվել է Լալագեղ կամ Աշըղգեղ, խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ Լալիգյուղ, իսկ 1970 թվականից՝ Վազաշեն։
Սարիգյուղ։ Չինարի ծառ
Չինարի ծառը գտնվում է Տավուշի մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում տեղակայված Սարիգյուղ գյուղում: Ծառի բարձրությունը շուրջ 54մ է, իսկ բնի շրջագիծը 14մ: Նրա մեջ տնակի մեծությամբ փչակ է գոյացել, որտեղ կարող են պատսպարվել 15-20 մարդ:
Դիտավան: Չեչաքար
Դիտավանի հետին մասում վեր է խոյանում մի ժայռ, որին բնակիչները «Քար» կամ Չեչաքար են անվանում, ինչը Դիտավանի խորհրդանիշն է։ Կա ավանդույթ, որ բնության որոշ երևույթներ կապված են «Քարի» հետ։ Այսպես, գյուղում կարկուտ քիչ է տեղում, որը գյուղացիների կարծիքով, կապված է այն բանի հետ, որ «Քարը» քաշում տանում է։ Չեչաքարը համայնքի ամենաբարձր կետն է, որտեղ համայնքի ջանքերով երկաթյա խաչ է կանգնեցվել։
Լուսաձոր։ Սուրբ Գևորգ Եկեղեցի
Ենոքավան: Սուրբ Սարգիս մատուռ
Ենոքավանի Սուրբ Սարգիս մատուռը կարևոր կրոնական և մշակութային հուշարձան է, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Կառուցված լինելով 13-րդ դարում՝ մատուռը նվիրված է Սուրբ Սարգիսին, որը Հայ Առաքելական եկեղեցու սրբերից մեկն է և հայտնի է որպես զինվորների, երիտասարդների և ճանապարհորդների հովանավոր։ Սուրբ Սարգիսի տոնը կարևոր իրադարձություն է հայկական տոնացույցում և հաճախ նշվում է հատուկ արարողություններով և տոնակատարություններով։
Բերքաբեր։ Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Բերքաբեր գյուղի կենտրոնական մասում։ Սուրբ Գևորգ եկեղեցին 15 մետր երկարություն, 11 մետր լայնություն և 14 մետր բարձրություն ունեցող եռանավ գմբեթավոր բազիլիկ կառույց է՝ կառուցված տեղական քարից և մոնոլիտ երկաթբետոնից: Կառույցը սկզբնապես նախագծվել է ճարտարապետ Մերի Դանիելյանի կողմից, ու շինարարությունն սկսվել է դեռևս 1986 թվականից:
Գանձաքար։ Սուրբ Կիրակի մատուռ
Հայաստանի Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող Սուրբ Կիրակի մատուռը պատմական հուշարձան է, որը կառուցվել է 1286 թվականին։ Այն իր մեջ պարունակում է հայկական ավանդական ճարտարապետական տարրեր և ծառայում է որպես կարևոր մշակութային և հոգևոր վայր։ Մատուռը կառուցված է տեղական քարից և շրջապատված է միջնադարյան գերեզմանոցով։ Այն դարերի ընթացքում մի քանի վերանորոգման է ենթարկվել՝ պահպանելու իր կառուցվածքն ու նշանակությունը։
Աչաջուր։ Ջրանցույց
Հայաստանի Տավուշի մարզում գտնվող Աչաջուր գյուղում կա մի նշանավոր պատմական կառույց, որը հայտնի է որպես Աչաջուրի ջրատար: Այս ջրատարը գյուղում գործող հիդրոէլեկտրակայանի կարևոր մասն է, որը թվագրվում է 20-րդ դարի խորհրդային ժամանակներից:
Ակնաղբյուր։ Վարդան Մամիկոնյանի կաղնի
Ակնաղբյուր գյուղի մի քանի բնակիչներ նկարվել են այն կաղնու մոտ, որն, ըստ ավանդույթի, Վարդան Մամիկոնյանը տնկել էր Ավարայրի ճակատամարտի նախօրեին: Ժողովրդին ավանդվել է, որ կաղնին տնկել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը 450 թվականին՝ Ավարայրի ճակատամարտից մեկ տարի առաջ:
Այգեհովիտ։ Սրվեղի վանք
Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կիլոմետր հարավ արեվմուտք՝ սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի հոգեվոր ու մշակութային կենտրոններից է: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի եվ տնտեսական շինություններից:
Աճարկուտ: Առաքելոց վանք
Facebook
Location on Google Maps
YouTube