Այսօր: Կիրակի, 15 Հունիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լինա Թիրաբյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/06/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/06/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է Իջևանի համայնքապետարանի  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի  առաջատար մասնագետի / ծածկագիր 3.1-14/, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի / ծածկագիր 3.1-13 /, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի / ծածկագիր 3.1-2 /,  ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2-րդ կարգի մասնագետի /ծածկագիր 3.3-9, աշխատավայրը՝ Ակնաղբյուր բնակավայր /, քարտուղարության , անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 2-րդ կարգի մասնագետի / ծածկագիր 3.3-32, աշխատավայրը՝ Գետահովիտ բնակավայր/ թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթ:

1.     ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը /ծածկագիր 3.1-14/

Իրականացնում է համայնքապետարանի գնումների գործընթացը: Եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում համայնքապետարանի կատարած փաստաթղթերի վերաբերյալ: Կազմում է տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:Կազմակերպում է գնահատող հանձնաժողովի  աշխատանքները: Ստանում և հաշվառում է հայտերը:Կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը: Տրամադրում է հրավեր: Համապատասխան փաստաթղթեր կազմելով ՝ գրառում և սղագրում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը: Իրականացնում է պաշտոնի անձնագրով  նախատեսված այ պարտականություններ:

2. քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետը / ծածկագիր 3.1-13 /

● Կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը: Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների  սահմաններում, նախապատրաստում է և բաժնի պետին  է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին: Առաջարկություններ է ներկայացնում տների, շենքերի և այլ շինությունների համարակալման մասին: Համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան կազմում է և  ներկայացնում  համայնքի քաղաքաշինական համալիների մանրամասն նախագծերը: Աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը : Իրականացնում է պաշտոնի անձնագրով  սահմանված այլ լիազորություններ:

3. քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետը / ծածկագիր 3.1-2 /

● Կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով:  Բաժնի պետի  համաձայնությամբ կամ հանձնարարությամբ  մասնակցում է  համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում , իր լիազորությունների սահմաններում , նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է բնապահպանական պետական ծրագրով նախատեսված աշխատանքները համայնքում: Առաջարկություններ է ներկայացնում տների, շենքերի և այլ շինությունների համարակալման մասի: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությւններ:

4. ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2-րդ կարգի մասնագետը /ծածկագիր 3.3-9/

● Կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով:  Բաժնի պետի  համաձայնությամբ կամ հանձնարարությամբ  մասնակցում է  համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում , իր լիազորությունների սահմաններում , նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է վարչական բնակավայրի գույքահարկի, հողի հարկի բազաների վարման , համայնքի գույքի հաշվառման աշխատանքները: Տրամադրում է տեղեկատվություն հարկային պարտավորությունների և այլ վարչական ծառայությունների վերաբերյալ:

5. Քարտուղարության , անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 2-րդ կարգի մասնագետը / ծածկագիր 3.3-32/

● Իրականացնում է վարչական բնակավայրի փաստաթղթաշրջանառությունը: Վարչական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրի խնդիրների լուծմանն ու գնահատմանը: Հաշվառում է ստացված գրությունները, բնակիչների դիմումները, տրամադրում տեղեկանքներ: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ

 

1, 2, 3, 4, 5 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն: «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության  և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների անհրաժեշտ իմացության, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցերով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը՝

● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,

● հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
● հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

● կրթությունը հաստատող փաաստաթղթի / ատեստատ, դիպլոմ/, պատճենը՝ բնօրինակի հետ միասին,

● արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,

● անձնագրի պատճենը

Մրցույթը կանցկացվի 2025թ., հուլիսի 11-ին, ժամը 11:00 –ին ,ք. Իջևան, «Վերնատուն» ՓԲԸ-ի շենքում, 2-րդ հարկում:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ:

Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, կրթությունը հաստատող փաստաթղթի / ատեստատի, դիպլոմի/, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարանում / հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 060800095: Դիմումների ընդունման վերջին ժամկետը   հունիսի  26-ը,  ժամը 17:00 -ն:

 Մրցույթին մասնակցել  ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին  և հարցաշարին ծանոթանալու  համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:

 

Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner