Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25.6 քմ մակերեսով հողամասի վրա 1988թ. քաղաքացի Նարինե Ալբերտի ճաղարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 25.6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 23.43 քմ /ծածկագիր 11-001-0111-0001/, որը հաշվառվել է 27․10.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023c74ef9: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 4.1քմ մակերեսով մասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0111-0001/: Ավտոտնակի զբաղեցրած 25.6 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 25.6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, 4.1քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին։
2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 25.6քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Նարինե Ալբերտի ճաղարյանի կողմից ինքնակամ կառուցված 25.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001/:
3․Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25.6քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Նարինե Ալբերտի ճաղարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 23.43քմ /ծածկագիր 11-001-0111-0001/։
4.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25.6քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Նարինե Ալբերտի ճաղարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 82/3:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ82/3 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել քաղաքացի Նարինե Ալբերտի ճաղարյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 25.6քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 113710 /մեկ հարյուր տասներեք հազար յոթ հարյուր տաս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 25.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 50406 /հիսուն հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: