Այսօր: Երկուշաբթի, 16 Հունիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.06.25 Կիրանցում անցկացվեց «Աբգար Նազարյանի Գավաթ» դպրոցական մրցաշարը։
Կիրանց բնակավայրում տեղի ունեցավ «Աբգար Նազարյանի Գավաթ» դպրոցական մարզական մրցաշարը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հիշատակին։Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գեղամ Նազարյանը և Ալեքսեյ Սանդիկովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր, ինչպես նաև տեղի բնակիչներ։Միջոցառումը մեկնարկեց Աբգար Նազարյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և նրա հիշատակը հարգելու արարողությամբ։Ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ կարևորելով հայրենիքի պաշտպանության ... Մանրամասն
06.06.25 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է Վալանս քաղաքի հետ համագործակցության շրջանակներում Ֆրանսիա մեկնած հերթական խմբին:
Այցը կազմակերպվել է կրթամշակութային ոլորտում փորձի փոխանակման նպատակով։Խմբում ընդգրկվել են ԵՊՀ ԻՄ ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնի ուսանողներ և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սաներ:Վալանսի համայնքապետարանում Իջևանից մեկնած պատվիրակությանը ողջունել է քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։Մասնակիցներն այցելել են Սենտ Վիկտոր և Մաեստրիս կրթական հաստատություններ, ծանոթացել են ֆրանսիական կրթական համակարգին։Երաժշտական դպրոցի սաներն այցելել են Բուղ դե Վալանսի երաժշտական դպրոց։Պատվիրակությունը մասնակցել է քույր քաղաքներին նվիրված տոնին, որտեղ ներկայացվել է Իջևան համայնքը և հայկական մշակույթը։
06.06.25 Նոր խաղահրապարակ` Դիտավան բնակավայրում

«Focus on Children Now» բարեգործական կազմակերպության և Իջևանի համայնքապետարանի ջանքերով Դիտավան բնակավայրում կառուցվել է խաղահրապարակ՝ հագեցած անհրաժեշտ խաղասարքերով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 1.348.000 դրամ, որի 25%-ը տրամադրել է համայնքը:

05.06.25 Իջևանի մարզադպրոցում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն՝ նվիրված Նվեր Շահնազարյանի հիշատակին
Մրցաշարին մասնակցել են 180 պատանի ըմբիշ` ՀՀ տարբեր քաղաքներից։Հիանալի են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սաները։1֊ին տեղ` Տիգրան Առաքելյան, Հայկ Փայտյան, էդվարդ Մելիքսեթյան, Դանիել Կլեկչյան, Գրիշա Բարսեղյան, Հովիկ Միրումյան, Միկա Էդիլյան։ 2֊րդ տեղ` ժորա Իսախանյան, Կամո Սահակյան, Անդրանիկ Չիբուխչյան։3֊րդ տեղ` Հովիկ Բեգինյան, Արեգ Օթարյան, Ռաֆայել Դավթյան, Էրիկ Աղաջանյան, Գարիկ Եգանյան։Մարզիչներ` Գագիկ Բադիրյան, Արմեն Օհանյան։ Հուշամրցաշարի բացման արարողությանը ներկա էին աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, վարպետների աշխարհի չեմպիոններ Մարտուն Հարությունյանը և Ժորա Հովհաննիսյանը։ Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արվեստի դպրոցի պարի խմբի աշակերտները։ Առաջնությանն աջակցել են Իջևանի ... Մանրամասն
04.06.25 Կայացավ Հայաստան-Ֆրանսիա 5-րդ համաժողովը
Իջևան համայնքի ներկայացուցիչները, համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, Գորիսում մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա  ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին։Այն անց է կացվում երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացման, տեղական ինքնակառավարման մարմինների փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի ընդլայնման նպատակով։ Համաժողովի շրջանակում Գորիսում պաշտոնապես բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակը։
26.05.25 Իջևանում բացվել է հայրենիքի պաշտպանների հիշատակին նվիրված պուրակը
Այսօր Իջևան համայնքում պաշտոնապես բացվել է հայրենիքի պաշտպանների հիշատակին նվիրված այգին։ Այս նախաձեռնությունը հարգանքի տուրք է Իջևան համայնքի այն բնակիչների հիշատակին,ովքեր զոհվել են հայրենիքը պաշտպանելիս` սկսած Արցախյան առաջին պատերազմից:Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Իջևան քաղաքի հյուսիսային մուտքում գտնվող «Մայր Հայաստան» հուշարձանին կից 3,162 քմ տարածքը։Բարեկարգման ծավալուն աշխատանքներն ընդգրկել են՝- Բետոնե սալիկներով ժամանակակից սալարկում- Եզրաքարերի տեղադրում- Տարածքի ամբողջական կանաչապատում- Ժամանակակից նստարանների տեղադրում- Գեղեցիկ լուսատուների տեղադրումԾրագրի ընդհանուր արժեքը կազմել է 40,570,998 ՀՀ դրամ։ Ֆինանսավորումը իրականացվել է հետևյալ կերպ՝- Իջևան համայնք՝ ... Մանրամասն
24.05.25 Արթուր Ճաղարյանը մասնակցել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ հանդիպմանը
Մայիսի 23-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Իջևանում ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։Կողմերը քննարկել են Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև հնարավոր համագործակցությունը տնտեսության և տուրիզմի ոլորտներում։ Դեսպանը նշել է,որ այցելելով Կիրանց գյուղ, ծանոթացել է իրավիճակին և ընդգծել տարածաշրջանի գեղեցկությունը:Անդրադառնալով մարզի զարգացման առաջնահերթություններին՝ մարզպետը շեշտել է տուրիզմի ընդլայնման ծրագիրը, որը նախատեսում է Դիլիջանի փորձի տարածում դեպի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ։ Այս ուղղությամբ արդեն վերանորոգվել են մի շարք ճանապարհներ։Հանդիպման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Ավագանու նիստ
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner