|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 դեկտեմբերի 2021 թվականի N 17 |
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքում ընդգրկված գյուղական համայնքների տեղական հարկերի հաշվառման բազաները սպասարկվել են համայնքների միության կողմից։ Անհրաժեշտություն է առաջացել համայնքների միությունից վերոնշյալ բազաները տեղափոխել Իջևանի համայնքապետարան։ Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ տեղական հարկերի հաշվառման բազան համայնքների միությունից տեղափոխել Իջևանի համայնքապետարան։ 2.Տեղական հարկերի հաշվառման բազաները համայնքների միությանը հանձնելու մասին գյուղական համայնքների նախկին որոշումները համարել ուժը կորցրած։ |
Կողմ -17 ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՄՈՎՍԵՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐ ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|