Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքում ընդգրկված գյուղական համայնքների տեղական հարկերի հաշվառման բազաները սպասարկվել են համայնքների միության կողմից։ Անհրաժեշտություն է առաջացել համայնքների միությունից վերոնշյալ բազաները տեղափոխել Իջևանի համայնքապետարան։ Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․
Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ տեղական հարկերի հաշվառման բազան համայնքների միությունից տեղափոխել Իջևանի համայնքապետարան։ 2.Տեղական հարկերի հաշվառման բազաները համայնքների միությանը հանձնելու մասին գյուղական համայնքների նախկին որոշումները համարել ուժը կորցրած։ |