Իջևան  համայնքի  ղեկավարին  է  դիմել քաղաքացի՝  Արման Աշոտի Երիցյանը,  վարձակալության իրավունքով,  գյուղատնտեսական նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքում /Երևանյան փ./ գտնվող 0.04995հա  մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 614, կնքված՝ 20.06.2018թ., վկայական թիվ 26062018-11-0013/ օտարելուն համաձայնություն տալու  խնդրանքով: 
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի  և  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի  պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է 
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքում գտնվող 0.04995հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Արման Աշոտի Երիցյանի վարձակալության իրավունքը / վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 614, կնքված՝ 20.06.2018թ., վկայական թիվ 26062018-11-0013/   օտարելուն: