Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արման Աշոտի Երիցյանը, վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքում /Երևանյան փ./ գտնվող 0.04995հա մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 614, կնքված՝ 20.06.2018թ., վկայական թիվ 26062018-11-0013/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքում գտնվող 0.04995հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Արման Աշոտի Երիցյանի վարձակալության իրավունքը / վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 614, կնքված՝ 20.06.2018թ., վկայական թիվ 26062018-11-0013/ օտարելուն: |