Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2024,Դեկտեմբեր 20 - 2025,Հունվար 20
ՄՐՑՈՒՅԹ
2024,Դեկտեմբեր 17 - 2025,Հունվար 17
ԱՃՈՒՐԴ
2024,Դեկտեմբեր 10 - 2025,Հունվար 10
ՄՐՑՈՒՅԹ
2024,Նոյեմբեր 27 - Դեկտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.12.24 «Վերնատուն» պատկերասրահի նիստերի դահլիճում կայացավ Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը
Բյուջետային քաղաքականությանը համապատասխան ծրագրեր իրականացնելիս Իջևանի համայնքապետարանը մեծ նշանակություն է տալիս բյուջեի թափանցիկության և հրապարակայնության ապահովմանը, նպատակ ունենալով համայնքի բնակչությանը մասնակից դարձնել բյուջետային գործընթացին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներով, համայնքի 2025 թվականի բյուջեի ձևավորման և կառավարման գործընթացներում համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու և բնակչության կենսաապահովման խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով` համայնքապետարանը հանրային քննարկման էր ներկայացրել Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը։Հանրային ... Մանրամասն
17.12.24 Համայնքապետարանի օժանդակությամբ` ավարտին են մոտենում Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի այգեհիմնման աշխատանքները
ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշմամբ հաստատված տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակներում, Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում կատարվում են հոնի և նռան այգեհիմնման աշխատանքներ։Ծրագիրը մեկնարկել է 103 մլն. դրամ բյուջեով,որի 5%-ը տրամադրել է Իջևան համայնքը:Ծրագրին մասնակցում է 87 շահառու, որից Բերքաբերում 43, Խաշթառակում՝ 44։Բերքաբերում կաթիլային համակարգերի հետ միասին ավարտվել են այգեհիմնման աշխատանքները։ Խաշթառակում կաթիլային համակարգերի մոնտաժման աշխատանքներն ընթացքի մեջ են։Ծրագրի շահառուներին անվճար կտրամադրվեն նաև ձեռքի էլեկտրական սրսկիչներ։ Մոլախոտերի դեմ պայքարի, ինչպես նաև ծառերի արմատային ... Մանրամասն
13.12.24 Գրական և մշակութային ոլորտում ունեցած մեծ ավանդի և նվիրումի համար Կորյուն Առաքելյանն արժանացավ պատվոգրի` Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից
Իջևանում կայացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, Տավուշի պատվավոր քաղաքացի Կորյուն Առաքելյանի հոբելյանական երեկոն:ՀՀ գրողների միության և Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կայացած միջոցառման ընթացքում հնչեցին Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունները,ցուցադրվեց ֆիլմ` նրա կյանքի և գործունեության մասին:Միջոցառման ավարտին` Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի կողմից հոբելյարն արժանացավ պատվոգրի` գրական և մշակութային ոլորտում ունեցած մեծ ավանդի և նվիրումի համար:
09.12.24 Իջևանի «Ավանդույթ» ՀՈԱԿ-ը 30 տարեկան է
Իջևանի համայնքապետարանի «Ավանդույթ» ՀՈԱԿ-ը մեծ շուքով տոնեց հիմնադրման 30 ամյակը: Թիվ 2 երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճում կայացած տոնական միջոցառմանը ելույթներով հանդես եկան կրթօջախի սաները:Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,բանաստեղծ, Տավուշի պատվավոր քաղաքացի Կորյուն Առաքելյանը: Վերջինս իր ելույթում կարևորեց «Ավանդույթ»-ի դերը մշակույթի պահպանման գործում և շնորհակալագիր հանձնեց «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Աղասարյանին:Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն իր խոսքում երախտիքի և շնորհավորանքի խոսքեր հղեց երաժշտական հաստատության աշխատակիցներին:Նշենք, որ «Ավանդույթ» երաժշտական ... Մանրամասն
08.12.24 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ՝ տեղում հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ նախարարը նախ եղել է մայիսյան ջրհեղեղների հետևանքով վնասված ճանապարհահատվածներում։Տեղում քննարկվել են գետի հունի մաքրման աշխատանքների ընթացքը, այցելել են ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված Խաշթառակի կամուրջ։Այս պահին շահագործվում է ժամանակավոր կամուրջը։ Քննարկել են հիմնական կամրջի նորոգման հարցը։Հաջորդ կանգառը Ոսկեպար և Աճարկուտ գյուղերն էին, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։Շինարարական օբյեկտներում նախարարը զրուցել է շինարարների հետ, ընդգծել, որ խիստ կարևոր է աշխատանքների որակով և օրացուցային գրաֆիկի պահպանմամբ իրականացումը։Տավուշում վերջին կանգառը Կիրանց գյուղն էր։ Կիրանցում ... Մանրամասն
25.11.24 ՀԱՄԱՅՆՔԸ՝ «ԷՆԵՐԳԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ»-Ի ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Սույն թվականի նոյեմբերի 12-14-ը Իջևան համայնքի ներկայացուցիչներ՝  Արարատ Պարոնյանը և Արթուր Ամիրյանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից հրավիրված «Էներգիտակ համայնքներ» ծրագրի տարեկան հանդիպմանը։«Էներգիտակ համայնքներ» ծրագիրն համայնքային կառույցների կողմից էներգաարդյունավետության ներդրմամբ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական աճին և էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագիր է։Այս տարվա հանդիպման շրջանակներում, բացի վերապատրաստումը, ... Մանրամասն
25.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
խնդրում և հորդորում ենք համայնքի ընդհանուր օգտագործման հանրային տարածքներից հեռացնել ձեր կողմից կուտակված շինարարական նյութերը, շինաղբը և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները, որոնք խոչընդոտում են հետիոտնի և տրանսպորտային միջոցների երթևեկությանը։
Իջևանի համայնքապետարանում ստեղծվել է մշտադիտարկող խումբ, որը պարբերաբար ստուգայցեր է իրականացնելու համայնքի տարբեր հատվածներում` օրենքով սահմանված կարգով ընթացք տալով նմանատիպ երևույթներին:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner