Ավագանին նշում է, որ «Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» ծրագրի իրականացման համար, համայնքի ներդրումն ապահովելու համար, անհրաժեշտություն է առաջացել 2021թ բյուջեում կատարել հոդվածային փոփոխություններ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Համայնքի ավագանին որոշում է
1․ Բյուջեի եկամտային մասը ավելացնել 1000,0 հազ դրամ և հատկացնել 1․1․1 բաժնի 4891 հոդվածին։
2․Պահուստային ֆոնդի 1000,0 հազ դրամը հատկացնել ֆոնդային բյուջեի 6․2 բաժնի 5113 հոդվածին։ |