Ավագանին նշում է, որ մատակարարների կրեդիտորական պարտքերի մարման նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2021թ բյուջեի վարչական մասում կատարել հոդվածային փոփոխություններ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Համայնքի ավագանին որոշում է
Սարիգյուղ համայնքի 2021թ բյուջեում կատարել 65000 դրամի հոդվածային վերաբաշխումներ՝ 1.Սոցիալական օգնության 10․11 բաժնի 4729 հոդվածից կրճատել 65000 դամ, որից 60000 դրամը հատկացնել 10․31 բաժնի 4726 հոդվածին, 5000 դրամը 11․1 բաժնի 4212 հոդվածին։
2.Պահուստային ֆոնդից 300000 դրամ գումար հատկացնել 1.1.1 բաժնի 4264 հոդվածին։ |