Համայնքի ավագանին նշում է, որ համայնքի տարածքում գործող համայնքային ենթակայության 11 հիմնարկներում գնումների գործընթացի կազմակերպումը բարելավելու համար անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմում կատարել փոփոխություն՝ առաջատար մասնագետի մեկ հաստիքը կրճատել և փոխարենը ավելացնել գլխավոր մասնագետի մեկ հաստիք:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով. Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն 1-2 հավելվածներ:
2.Ուժը կորցրած ճանաչել Իջևանի քաղաքային համայնքի ավագանու 22 դեկտեմբերի 2017թ. «Իջևանիհամայնքապետարանի, ենթակաբյուջետայինհիմնարկներիուոչառևտրայինկազմակերպություններիհաստիքացուցակներիևպաշտոնայինդրույքաչափերի հաստատման մասին» թիվ 66Ա որոշումը՝ համայնքապետարանի մասով:
3.Իջևան համայնքի ղեկավարին` Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
4.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |