Համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին”ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետի և առաջնորդվելով համայնքապետարանի կանոնադրությամբ համայնքի ղեկավարը ավագանու հավանությանն է ներկայացնում համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը: Հաշվի առնելով քննարկման արդյունքները Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը հաստատել Իջևանի համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, թվաքանակը ու պաշտոնային դրույքաչափերը /համաձայն հավելվածի/:
2․ Համաձայն ՀՀ կառավարության 31․01․2008թ թիվ 196-Ն որոշման համայնքային ենթակայության գեղարվեստի և երաժշտական դպրոցներում մանկավարժական անհատական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանել՝ շաբաթական 24 ժամ։ |