Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 09
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2022 թվականի N 09

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,3ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Սամվել Վաղարշակի Ալավերդյանը համաձայն սեփականության իրավունքի վկայագրի /գ/մ 1607, կազմված 19.07.2013թ./, ձեռք է բերել Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  անշարժ գույք, որը բաղկացած է թռչնաբուծական  ֆերմայի և պահակատան շենքերից: Ըստ չափագրության տվյալների, թռչնաբուծական  ֆերմայի արտաքին մակերեսը կազմում է 1092,08քմ,  ներքին մակերեսը՝1009,44քմ, որը կառուցվել է 1965թ-ին, իսկ պահակատան արտաքին մակերեսը՝ 18,48քմ, ներքին մակերեսը՝ 15,2քմ, որը կառուցվել է 1980թ-ին: Համաձայն սեփականության իրավունքի վկայագրի հիմք հանդիսացող, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.01.2011թ.  տրված վճռի բացատրական մասի 30.07.1989թ. շինությունները գնելուց հետո ցանկապատվել է շինությունների  օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ  0,3հա մակերեսով տարածք՝ մինչ  ՀՀ  կառավարության 26.05.2006թ. թիվ 1045-Ն որոշումը և թյուրիմացաբար շինությունները և նրանց զբաղեցրած  0,3հա մակերեսով հողամասը  չեն ընդգրկվել որոշման մեջ, որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղ արտադրական  գործառնական նշանակության տարածք  և սխալմամբ ընդգրկվել է, որպես 11-009-0373-0017 ծածկագրով, գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսք, առանց շինությունների: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 30.11.2021թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում 11-009-0373-0017 ծածկագրով  34,19հա մակերեսով հողից 0,3հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-356 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Այգեհովիտ համայքի վարչական տարածքում, քաղաքացի՝ Սամվել Վաղարշակի Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող  0,3հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսք կազմից՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղ արտադրական  գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն  Այգեհովիտ  բնակավայրի վարչական տարածքում, քաղաքացի՝ Սամվել Վաղարշակի Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող 11-009-0373-0017 ծածկագրով 0,3հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքերի կազմից՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղ արտադրական  գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -24

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՉԱՊՈՒԽՅԱՆ ԳԱԳԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner