Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Սամվել Վաղարշակի Ալավերդյանը համաձայն սեփականության իրավունքի վկայագրի /գ/մ 1607, կազմված 19.07.2013թ./, ձեռք է բերել Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույք, որը բաղկացած է թռչնաբուծական ֆերմայի և պահակատան շենքերից: Ըստ չափագրության տվյալների, թռչնաբուծական ֆերմայի արտաքին մակերեսը կազմում է 1092,08քմ, ներքին մակերեսը՝1009,44քմ, որը կառուցվել է 1965թ-ին, իսկ պահակատան արտաքին մակերեսը՝ 18,48քմ, ներքին մակերեսը՝ 15,2քմ, որը կառուցվել է 1980թ-ին: Համաձայն սեփականության իրավունքի վկայագրի հիմք հանդիսացող, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.01.2011թ. տրված վճռի բացատրական մասի 30.07.1989թ. շինությունները գնելուց հետո ցանկապատվել է շինությունների օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,3հա մակերեսով տարածք՝ մինչ ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 1045-Ն որոշումը և թյուրիմացաբար շինությունները և նրանց զբաղեցրած 0,3հա մակերեսով հողամասը չեն ընդգրկվել որոշման մեջ, որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղ արտադրական գործառնական նշանակության տարածք և սխալմամբ ընդգրկվել է, որպես 11-009-0373-0017 ծածկագրով, գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսք, առանց շինությունների: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 30.11.2021թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում 11-009-0373-0017 ծածկագրով 34,19հա մակերեսով հողից 0,3հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-356 դրական եզրակացությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Այգեհովիտ համայքի վարչական տարածքում, քաղաքացի՝ Սամվել Վաղարշակի Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող 0,3հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսք կազմից՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղ արտադրական գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում, քաղաքացի՝ Սամվել Վաղարշակի Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող 11-009-0373-0017 ծածկագրով 0,3հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյողատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքերի կազմից՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղ արտադրական գործառնական նշանակության հողերի կազմ փոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |