Համայնքի ղեկավարը նշում է, որ ՀՀ կառավարության 2025թ․ հունիսի 12-ի N780-Լ Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու որոշման կատարման մասին» որոշմամբ նախատեսված է 2025 թվականներին Իջևան համայնքի Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց, Ն․ Ծաղկավան բնակավայրերում ներդնել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգեր և հիմնել բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձագիր ունեցող տնկիներով այգիներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործմամբ:ՀՀ կառավարության Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագրի 15-րդ կետի համաձայն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համաձայնությամբ․
1)նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95%,
2)համայնք- 3%, շահառու- 2 %
Ընդամենը՝ 5%
Հաշվի առնելով վերոնշյալը, համայնքի ղեկավարի աոաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ֆինանսավորել հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքվող գնման պայմանագրի ամբողջական արժեքի 3%-ը: