Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 571
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2025 թվականի N 571

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Ս․ Չիբուխչյանի զեկուցագիրը և կից ներկայացված 01․06․2022թ-ին կնքված թիվ 101 աղբահանության պայմանագիրը կապված Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի, 2-րդ փողոց, 8/3 հասցեի ԱՁ «ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ի կողմից աղբահանության գումարը չվճարելու փաստի առիթով այն բռնագանձելու հարցին․

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Ս․ Չիբուխչյանի և ԱՁ «ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ի միջև 01․06․2022թ-ին կնքվել է թիվ 101 ծառայությունների մատուցման պայմանագիրը, համաձայն որի կազմակերպությունից աղբի տեղափոխման համար Սարիգոյւղ բնակավայրի Սարիգյուղ 2-րդ փողոց, թիվ 8/3 հասցեում գտնվող շինանյութի խանութի համար սահմանվել է աղբահանության վճարի չափ ամսական 5000 ՀՀ դրամի չափով։ Սակայն պատվիրատուն չի կատարել պայմանագրային պարտավությունը, որի արդյունքում 01․03․2025թ-ի դրությամբ կուտակված պարտքը կազմում է 155․000 ՀՀ դրամ, որի մասին Ս․ Չիբուխչյանը ներկայացրել է զեկուցագիր վճարի բռնագանձման հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված պայմանագիրը փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2025 թվականի ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով գործում առկա նյութերին վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ աղբահանության գումարի չվճարման փաստը։ 

ԱՁ «ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ը լսումներին չէր ներկայացել

Ելնելով վերոգրյալից․

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1/ԱՁ «ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ից բռնագանձել կուտակված աղբահանության վարձավճարը 155․000 ՀՀ դրամի չափով՝ (հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ։

2/ Սահմանված գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել քաղաքապետարանի գանձապետական թիվ 900375121499 հաշվին։

3/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել ԱՁ «ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ին:

4/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

5/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։

6/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner