ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Ք․ ԻՋԵՎԱՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 103․0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 307․5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Անհրաժեշտություն է առաջացել, Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց թիվ 10/2 հասցեում գտնվող 103․0քմ մակերեսով և Անկախության փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող 307․5քմ մակերեսով հողամասերը, պետության կարիքների համար, նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց թիվ 10/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 103․0քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2․Տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաք, Անկախության փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 307.5քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը: |