Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արտակ Մելիքսեթյանը, Տավուշի մարզի, Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.59 հա մակերեսով /ծածկագիր 11-022-0058-0018/ հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Գետահովիտ բնակավայրում գտնվող 0.59 հա մակերեսով /ծածկագիր 11-022-0058-0018/ հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք 3/1 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: