Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ռադիկ Աղաբեկի Խառատյանը՝ ծնված 19․05․1947թ, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման կազմում է 0.13հա /ծածկագիր 11-058-0014-0006/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.20742հա, ուստի դիմել է օրինական 0.13հա մակերեսով և 0.07742հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.13հա մակերեսով և 0.07742հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1974թ. կառուցված 221․3քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0014-0006/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.20742հա մակերեսով հողամասը և 221․3քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Ռադիկ Աղաբեկի Խառատյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.20742հա մակերեսով հողամասի, և 221․3քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0014-0006/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Ռադիկ Աղաբեկի Խառատյանին պատկանող 0,20742հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0014-0006/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 7 բնակելի տուն :
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :