Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լիան Հակոբյանը, Տավուշի մարզի, Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.139 հա մակերեսով /ծածկագիր 11-022-0051-0004/ հողամասին և բնակելի տանը հասցեավորում տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Գետահովիտ բնակավայրում գտնվող 0.139 հա մակերեսով /ծածկագիր 11-022-0051-0004/ հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 5-րդ փողոց, 6 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: