Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք հասցեում գտնվող 0.09615 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, հնդավոր գործառնական նշանակության հողամասը /վկայական 22082016-11-0015, ծածկագիր 11-001-0249-0033/, համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, հանդիսանում է բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0249-0033/: Անհրաժեշտություն է առաջացելլ փոխել 0.09615 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները, կատարել պետական գրանցում և տալ հասցեավորում: Հողամասում առկա են 31.4քմ, 30.14քմ, 29.6քմ ներքին մակերեսով ինքնակամ քոթեջներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք հասցեում գտնվող 0.09615 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, հնդավոր գործառնական նշանակության հողամասը /վկայական 22082016-11-0015, ծածկագիր 11-001-0249-0033/ դասել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2.Հաստատել Իջևան համայնքի, Իջևան քաղաք հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.09615 հա հողամասի սահմանները /ծածկագիր 11-001-0249-0033, հողամասում առկա են 31.4քմ, 30.14քմ, 29.6քմ ներքին մակերեսով ինքնակամ քոթեջներ/՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 0.09615 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0033/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Երևանյան փողոց, 28/3:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: