Իջևան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակել Կարեն Մելսի Ղալթախչյանին։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով․ Համայնքի ավագանին որոշում է
1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակել Կարեն Մելսի Ղալթախչյանին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |