Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վաչագան Վառլամի Իսկանդերյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0․1464 հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-021-0007-0053/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․1464 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-021-0007-0053/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար 7-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 5/2 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: