Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, հնդավոր գործառնական նշանակության հողամասը /վկայական 22082016-11-0017, ծածկագիր 11-001-0249-0032/, համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0249-0032/: Անհրաժեշտություն է առաջացելլ փոխել 0.2 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները, կատարել պետական գրանցում և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, հնդավոր գործառնական նշանակության հողամասը /վկայական 22082016-11-0017, ծածկագիր 11-001-0249-0032/ դասել հատուկ պահպանվող տարածք նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողերի շարքին:
2.Հաստատել Իջևան համայնքի, Իջևան քաղաք հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության 0.2 հա հողամասի սահմանները /ծածկագիր 11-001-0249-0032/՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 0.2 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0032/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Երևանյան փողոց, 28/2 հողամաս:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: