Այսօր: Հինգշաբթի, 26 Հունիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 96
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ,,ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, 2025Թ․ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N780-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը նշում է, որ  ՀՀ կառավարության 2025թ․ հունիսի 12-ի N780-Լ Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու որոշման կատարման մասին» որոշմամբ նախատեսված է 2025 թվականներին Իջևան համայնքի Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց, Ն․ Ծաղկավան բնակավայրերում ներդնել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգեր և հիմնել բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձագիր ունեցող տնկիներով այգիներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործմամբ:ՀՀ կառավարության Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագրի 15-րդ կետի համաձայն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համաձայնությամբ․

1)նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95%,

2)համայնք-   3%, շահառու-  2 %
   Ընդամենը՝  5%

Հաշվի առնելով վերոնշյալը, համայնքի ղեկավարի աոաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է․

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ֆինանսավորել հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքվող գնման պայմանագրի ամբողջական արժեքի 3%-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner