Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ օրվա համար սահմանված է 250 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, քաղաքապետարանի հաշվի համարին: Իջևան համայնքն այժմ ունի երեք գործող մանկապարտեզներ: Թիվ 1 մ/մանկապարտեզ (տնօրեն` Էլմիրա, հեռ. 096-23-24-96); Թիվ 5 մ/մանկապարտեզ (տնօրեն` Առաքելյան Հասմիկ, հեռ. 093-997-797 ); Թիվ 8 մ/մանկապարտեզ ( տնօրեն` Ղազումյան Նաիրա):