22.11.24
Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել ...
Մանրամասն |
|
20.11.24
Ավարտվել է ասֆալտապատման ևս մեկ ծրագիր
|
Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 61 հասցեում գտնվող տարածքն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով: Ընդհանուր ասֆալտապատ տարածքը կազմում է 1024 քմ., այն գտնվում է Իջևանի ԱԱՊԿ-ի հարևանությամբ: Հավելենք, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ տարածքը նաև լուսավորվել է:
|
|
18.11.24
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը ուսանողների միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինձ համար ուրախալի է այն փաստը, որ դուք ակտիվ և միասնական ներգրավված եք ինչպես համայնքային, այնպես էլ համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Դուք եք այն ներուժը, որն ապահովում է պետության առաջադիմությունն ու հզորությունը։ Իջևանի համայնքապետարանը կարևորում է ուսանողների բարեկեցությունը և մշտապես քայլեր է ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ 2022 թվականին սահմանվել է «Իջևան» կրթաթոշակը, որը տրամադրվում է բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ԻՄ-ի ուսանողին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և մաղթում բարձր առաջադիմություն ...
Մանրամասն |
|
14.11.24
5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ՝ ՎԵՐՋԻՆ 3 ՏԱՐՈՒՄ
|
2021 թ.-ի նոյեմբերի 14-ին Իջևան համայնքը խոշորացվեց` իր շուրջը համախմբելով 18 գյուղական բնակավայրերին: Համայնքի ղեկավար ընտրվեց Արթուր Ճաղարյանը: Խոշորացումից 3 տարի անց արդեն իսկ նկատելի են գյուղական բնակավայրերի զարգացման արագընթաց քայլերը`թե համայնքի բյուջեի միջոցներով, թե կառավարության համաֆինանսավորմամբ: 3 տարվա ընթացքում Իջևան համայնքը ստանձնել է իրականացնել 5 000 000 000 դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 3 000 000 000 դրամի ծրագրերն արդեն ավարտվել են, իսկ մնացածն ընթացքի մեջ են: Ասֆալտապատումից մինչև ոռոգման համակարգերի արդիականացում, տեխնիկայի ձեռքբերում, մանկապարտեզների,զբոսայգիների կառուցում,պուրակների հիմնում,լուսավորության ցանցի ընդլայնում: Սրանք այն կարևոր ձեռքբերումներն են, որոնք իրականություն ...
Մանրամասն |
|
13.11.24
ՀԿՏՀ համակարգը լավագույնս կիրառելու համար Իջևան համայնքը պարգևատրվել է շնորհակալագրով
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը լավագույնս կիրառելու համար Իջևան համայնքն արժանացել է շնորհակալագրի։Շնորհակալագիրը Իջևան համայնքի ղեկավարին է հանձնել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
|
|
10.11.24
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ՏԻՄ օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՏԻՄ համակարգը ներդրվել է որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այս ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների է ենթարկվել՝ հասնելով համայնքների խոշորացման փուլին: Կենսական է տեղական ինքնակառավարման մարմինների դերը համայնքների զարգացման գործում, և նրանց ղեկավարների, ավագանիների, համայնքային ծառայողների արհեստավարժությունից, պատասխանատվության զգացումից և լիակատար նվիրումով աշխատելու պատրաստակամությունից է կախված համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումը։ Վստահ եմ, որ Իջևան համայնքի ավագանին և համայնքապետարանի աշխատակազմը պատասխանատու աշխատանքով շարունակելու ...
Մանրամասն |
|
08.11.24
Իջևան համայնքի, WWF Հայաստանի և «Օկոն» համայնքային բնապահպանական կազմակերպության միջև կնքվել է եռակողմ բնապահպանական համաձայնագիր
|
Օրերս Երևանում տեղի է ունեցել ECF ծրագրի 2-րդ փուլի և LILA ծրագրի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ նիստը: Նիստին ներկա էին ՀՀ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՇՄՆ ստորաբաժանումների, Տուրիզմի կոմիտեի, շահառու համայնքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի առաջին անգամ ազգային խորհրդատվական խմբի նիստին ներկա էին LILA ծրագրի տնտեսական զարգացման բաղադրիչի շահառուները և գործընկերները, որոնք հիմնականում ներկայացնում են զբոսաշրջության ոլորտը:Հանդիպումը մեկնարկեց ՀՀ ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանի և WWF Հայաստանի տնօրեն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |