Համաձայն «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 77-րդ հոդվածի դրույթներով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝
1. Ստեղծել անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
- Հայկ Ղալումյան - հանձնաժողովի նախագահ, Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար,
- Արթուր Այդինյան – հանձնաժողովի անդամ, տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի պետ, աճուրդավար
- Վարազդատ Գևորգյան- հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի ֆինանսական հարցերով խորհրդական,
- Արամ Մելիքսեթյան- հանձնաժողովի անդամ, աշխատակազմի գլխավոր մասնագետ, արձանագրող
- Գարիկ Բլբուլյան- հանձնաժողովի անդամ, ֆինանսական բաժնի գլխավոր մանագետ,
- Դավիթ Վիրաբյան- հանձնաժողովի անդամ, աշխատակազմի գլխավոր մասնագետ
- Դավիթ Արզումանյան- հանձնաժողովի անդամ, աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ
2. Մրցույթների հայտերի ընդունման պարտականությունները դնել Արթուր Այդինյանի վրա: