Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով: 

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 77-րդ հոդվածի դրույթներով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի  պաշտոնակատարի  առաջարկությանը՝

1. Ստեղծել անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.

- Հայկ Ղալումյան - հանձնաժողովի նախագահ, Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար,

- Արթուր Այդինյան – հանձնաժողովի անդամ, տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի պետ, աճուրդավար

- Վարազդատ Գևորգյան- հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի ֆինանսական հարցերով խորհրդական,

- Արամ Մելիքսեթյան- հանձնաժողովի անդամ, աշխատակազմի գլխավոր մասնագետ, արձանագրող

- Գարիկ Բլբուլյան- հանձնաժողովի անդամ, ֆինանսական բաժնի գլխավոր մանագետ,

- Դավիթ Վիրաբյան- հանձնաժողովի անդամ, աշխատակազմի գլխավոր մասնագետ

- Դավիթ Արզումանյան- հանձնաժողովի անդամ, աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ

2. Մրցույթների հայտերի ընդունման պարտականությունները դնել Արթուր Այդինյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner