Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 50
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2022 թվականի N 50

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,07612ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով  քաղաքացի՝ Ահարոն Արամի Նազարյանին պատկանող  0,7հա մակերեսով հողամասի չափագրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում, համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից պարզվել է, որ  հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,7հա /ծածկագիր 11-034-0112-0007/, որի սահմանների մեջ թյուրիմացաբար ներառվել է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված միջհամայնքային ճանապարհից մի հատված, որը քաղաքացու կողմից առանձնացվել է որպես 0,07612հա մակերեսով առանձին միավոր հողամաս, որի նկատմամբ կատարվել է քաղաքացու իրավունքների գրանցում, տրվել է թիվ 27012022-11-0011 վկայականը, ուստի քաղաքացին ցանկություն է հայտնել նշված հողամասը նվիրել համայնքին: Համաձայն իրավունքների գրանցման թիվ 27012022-11-0011 վկայականի հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային՝ արոտավայր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-034-0112-0016/: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0,07612հա մակերեսով 11-034-0112-0016 ծածկագրով հողամասը սեփականատեր  քաղաքացի՝ Ահարոն Արամի Նազարյանից նվեր ընդունելուն  և   հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0,07612հա մակերեսով 11-034-0112-0016 ծածկագրով հողամասը սեփականատեր  քաղաքացի՝ Ահարոն Արամի Նազարյանից նվեր ընդունելուն  և   հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -23

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՄՈՎՍԵՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՐԴԻԹԵՐ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner