Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23․4քմ մակերեսով հողամասի վրա 1995թ. քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 23․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինություն, որի ներքին մակերեսը կազմում է 21․39քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 11.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023v9aly5: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 2․95քմ մակերեսով մասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/: Ավտոտնակի շինության զբաղեցրած 23․4քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 23․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 23․4քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից ինքնակամ կառուցված 23․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23․4քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 23․4քմքմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 21․39քմ /ծածկագիր 11-001-0117-0001/:
3.Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23․4քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 23․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/5:
4.Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2․95քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/5 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Կարինե Շահենի Ղալումյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 23․4քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 103938 /մեկ հարյուր երեք հազար ինն հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 23․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 46075 /քառասունվեց հազար յոթանասունհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: