Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արսեն Արսենյանը բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.075հա մակերեսով /ծածկագիր 11-022-0080-0003/ հողամասին հասցեավորում տրամադրելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.075հա մակերեսով /ծածկագիր 11-022-0080-0003/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ 18-րդ փողոց, 1-ին փակուղի 7/1 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: