Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Համլետ Սուրենի Շաղբաթյանը, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Իջևան համայնք, ք․ Իջևան, Մայիսի 28-ի փողոց 38 հասցեում /վկայական թիվ 07102024-11-0013, ծածկագիր 11-001-0115-0166/ գտնվող անշարժ գույքը բաժանել և տալ նոր հասցեավորում:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան, Մայիսի 28-ի փողոց 38 /վկայական թիվ 07102024-11-0013, ծածկագիր 11-001-0115-0166,/ հասցեում գտնվող, 0.162 հա հողամասով անշարժ գույքից առանձնացված 0.11522հա հողամասով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Մայիսի 28-ի փողոց 38 բնակելի տուն:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան, Մայիսի 28-ի փողոց 38 /վկայական թիվ 07102024-11-0013, ծածկագիր 11-001-0115-0166,/ հասցեում գտնվող, 0.162 հա հողամասով անշարժ գույքից առանձնացված 0.04678հա հողամասով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Մայիսի 28-ի փողոց 38/5 կիսակառույց:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: