Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 603
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N 603

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, Ս. ՕՀԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 310․2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԼԻՊԱՐԻՏԻ ՕԹԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 230․66ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայքի Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 310․2քմ մակերեսով հողամասի վրա 2017թ. քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  230․66քմ արտաքին  մակերեսով բնակելի տուն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 192․08քմ /ծածկագիր 11-001-0109-0005/: Համաձայն ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշման, 310․2քմ մակերեսով հողամասը համայնքին  է  փոխանցվել,  որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-001-0109-0005/: Շինությունների զբաղեցրած 310․2քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 230․66քմ արտաքին  մակերեսով բնակելի տունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Ս. Օհանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 310․2քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից ինքնակամ կառուցված 230․66քմ  արտաքին  մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-001-0109-0005/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 310․քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 230․66քմ արտաքին  մակերեսով բնակելի տունը, որի ներքին մակերեսը կազմում է 192․08քմ  /ծածկագիր 11-001-0109-0005/:

3.Իջևան քաղաքի, Ս. Օհանյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 310․2քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 230․66քմ  արտաքին  մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Ս. Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 33/5:

4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Ս. Օհանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 33/5 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված բնակելի տունը գտնվում են ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի՝ Խաչատուր Լիպարիտի Օթարյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  310․2քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 2887,5 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 895703 /ութ հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր երեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով,   192․08քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  5019 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 964050 /ինն հարյուր վաթսունչորս հազար հիսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner