Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 33․7քմ մակերեսով հողամասի վրա 1999թ. քաղաքացի Սիրանուշ Սուրենի Քալոյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 33․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինություն, որի ներքին մակերեսը կազմում է 30․7քմ /ծածկագիր 11-001-0111-0001/, որը հաշվառվել է 17.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 20237dr54u: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 2․53քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0111-0001/: Ավտոտնակի շինության զբաղեցրած 30․7քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 30․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 33․7քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Սիրանուշ Սուրենի Քալոյանի կողմից ինքնակամ կառուցված 33․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 33․7քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սիրանուշ Սուրենի Քալոյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 33․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 30․7քմ /ծածկագիր 11-001-0111-0001/:
3.11-001-0111-0001 ծածկագրով 2․53քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
4.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 33․7քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սիրանուշ Սուրենի Քալոյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 33․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 77/3:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 77/3 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Սիրանուշ Սուրենի Քալոյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 33․7քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 149189/մեկ հարյուր քառասունինն հազար հարյուր ութսունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 33․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 66355 /վաթսունվեց հազար երեք հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: