Համաձայն ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ մասով․
Համայնքի ավագանին որոշում է.
Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմից հանել Իջևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արգիշտի Ամիրխանյանին, Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Մարուսյա Ճաղարյանին և Իջևանի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Գևորգյանին:
2.Խնակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ հաստատել համայնքի ղեկավար՝ Արթուր Ճաղարյանին, հանձնաժողովի կազմում ընդգրկել համայնքապետարանի փորձագետ Բորիս Թանանյանին և իրավաբան Սուսաննա Սիրադեղյանին: