Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարատ Մովսեսի Կարապետյանը, Իջևան համայնքի, գ, Աչաջուր, Հրապարակի փողոցի, թիվ2 հասցեում գտնվող և իրեն պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.017հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 04072024-11-0034, ծածկագիր 11-013-0091-0098/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /մուտքի դիմում թիվ5970, 14.10.2024թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.01622 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 27082024-11-0039, ծածկագիր 11-013-0091-0010/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ, Աչաջուր, Ազատամարտիկների Հրապարակ, թիվ1/2 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ, Աչաջուր, Ազատամարտիկների Հրապարակ, թիվ1/2 հասցեում գտնվող 0.01622 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի թիվ 8 կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ, Աչաջուր, Հրապարակի փողոցի, թիվ2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարատ Մովսեսի Կարապետյանին պատկանող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.017հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 04072024-11-0034, ծածկագիր 11-013-0091-0098/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ, Աչաջուր, Ազատամարտիկների Հրապարակ, թիվ1/2 հասցեում գտնվող 0.01622հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակակն կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 27082024-11-0039, ծածկագիր 11-013-0091-0010/, ընդլայնման կարգով տրամադրել Մարատ Մովսեսի Կարապետյանին ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 15-րդ գոտում, այն վաճառել 1քմ 792 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 128462 /մեկ հարյուր քսանութ հազար չորս հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ, Աչաջուր, Հրապարակի փողոցի, թիվ2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարատ Մովսեսի Կարապետյանին պատկանող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.017հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 04072024-11-0034, ծածկագիր 11-013-0091-0098/ կից՝ ավուշի մարզ, Իջևան համայնք, գ, Աչաջուր, Ազատամարտիկների Հրապարակ, թիվ1/2 հասցեում գտնվող 0.01622հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակակն կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 27082024-11-0039, ծածկագիր 11-013-0091-0010/, ընդլայնված անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ, Աչաջուր, Ազատամարտիկների Հրապարակ, թիվ1/2
3.Քաղաքացի՝ Մարատ Մովսեսի Կարապետյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: