Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում առանձնացվել է 85.57745 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 16.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականություն՝ անտառ նպատակային, անտառ գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-021-0614-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 85.57745 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում և կատարել պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ կառավարության 16.06.2006թ. թիվ 1088-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ անտառ նպատակային, անտառ գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 1-021-0614-0001/ առանձնացնել 85.57745 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում առանձնացված 85.57745 հա մակերեսով և 11-021-0614-0001 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, թիվ 6 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: