Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 89
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մայիսի 2023 թվականի N 89

,,ՆԵՐՔԻՆ ԾԱՂԿԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ մանկապարտեզ ստեղծելու նպատակով վերակառուցվել  և հիմնանորոգվել է Ներքին Ծաղկավան բնակավայրի տարածքում գտնվող մասնաշենքը և «Ֆոկուս ոն չիլդրեն» հիմնադրամը տրամադրել է մանկապարտեզի հիմնական գույքը, անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնք, Ծաղկավան բնակավայր, թիվ 1 փողոց, թիվ 40 հասցեում ստեղծել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով.

Համայնքի ավագանին որոշում է․

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ստեղծել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Իջևան համայնք, Ծաղկավան բնակավայր, թիվ 1 փողոց, թիվ 40 հասցեում։

2.Հաստատել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։ 
3.Հաստատել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը / հավելված 1/:
4.Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան բաժիններին՝ օրենքով սահմանված կարգով կատարել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ:


Կողմ -21

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՉԱՊՈՒԽՅԱՆ ԳԱԳԻԿ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.64 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner