Հաշվի առնելով, որ ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ մանկապարտեզ ստեղծելու նպատակով վերակառուցվել և հիմնանորոգվել է Ներքին Ծաղկավան բնակավայրի տարածքում գտնվող մասնաշենքը և «Ֆոկուս ոն չիլդրեն» հիմնադրամը տրամադրել է մանկապարտեզի հիմնական գույքը, անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնք, Ծաղկավան բնակավայր, թիվ 1 փողոց, թիվ 40 հասցեում ստեղծել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ստեղծել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Իջևան համայնք, Ծաղկավան բնակավայր թիվ 1 փողոց, թիվ 40 հասցեում։
2.Հաստատել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։ 3.Հաստատել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը / հավելված 1/: 4.Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան բաժիններին՝ օրենքով սահմանված կարգով կատարել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ: |