Համայնքի ղեկավարին է դիմել Նարեկ Օհանյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոց 2/4 հասցեում գտնվող հողամասի /ծածկագիր 11-001-0117-0184/ սահմանների և տեղադիրքի ուղղման խնդրանքով:
Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ ,,ՀողաՀյին օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոց 2/4 հողամաս հասցեում գտնվող 0.00239հա մակերեսով 11-001-0117-0184 ծածկագրով հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների և տեղադիրքի ուղղում՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: