Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացվել է 0.03471 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.03471 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0174-0002/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.03471 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացնել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.03471 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացված 0.03471 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0174-0002/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Մետաղագործների փողոց, թիվ 2/1:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: