Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1250
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2023 թվականի N 1250

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 73.2 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 146.4 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Այգեստան փողոց, թիվ 1/11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 73.2 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վահե Գևորգի Գրիգորյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 146.4քմ  արտաքին մակերեսով  բնակելի տունը, որի ներքին մակերեսը կազմում է 119.52քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ26072023-11-0025/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 146.4 քմ արտաքին մակերեսով ինքնակամ բնակելի տունը, իր զբաղեցրած 73.2քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վահե Գևորգի Գրիգորյանին: Բնակելի տան զբաղեցրած 73.2քմ մակերեսով հողամասը և 146.4 քմ մակերեսով բնակելի տունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Վահե Գևորգի Գրիգորյանին /06.07.2023թ. մուտքի դիմում թիվ 2276/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Այգեստան փողոց, թիվ 1/11 հասցեում գտնվող  73.2 քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 2887.5 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 211365 /երկու հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր վաթսունհինգ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  146.4 քմ  արտաքին մակերեսով բնակելի տունը՝  1քմ  5019 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  734782 /յոթ հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր ութսուներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner