Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2093
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2024 թվականի N 2093

ԻՋԵԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18․9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԳԵՍԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 18․9ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․9 քմ մակերեսով հողամասի վրա 1990թ.  քաղաքացի Վահան Վարդգեսի Սիմոնյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 18․9 քմ արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 17․36քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 11․12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023xustnj: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված  հողամասից 0․08քմ մակերեսով մասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման  գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 18.9քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 18.9քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.11-001-0117-0001 ծածկագրով 0․08քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Սևքարեցի Սաքոյի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 18.9 քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի Վահան Վարդգեսի Սիմոնյանի կողմից ինքնակամ կառուցված 18.9 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/: 

3․Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18.9 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Վահան Վարդգեսի Սիմոնյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18.9 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակ, որի  ներքին մակերեսը կազմում է 17.36 քմ  /ծածկագիր 11-001-0117-0001/:

4.Իջևան քաղաքի, Սևքարեցի Սաքոյի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18.9 քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Վահան Վարդգեսի Սիմոնյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 18.9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4/11:  

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4/11 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել  քաղաքացի Վահան Վարդգեսի Սիմոնյանին, համաձայն  ՀՀ կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  18.9 քմ մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 83950 /ութսուներեք հազար ինն  հարյուր հիսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  18.9 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ կադաստրային  արժեքով՝  37214/երեսունյոթ հազար երկու հարյուր տասնչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner